Աբովյանում ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 10։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցի վերջնամասում այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ 11:17-ին: Այրվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Ս․) սրահը և շարժիչի հատվածը` մասամբ։