Բախվել են Honda-ն ու ՎԱԶ 21099-ը․ կան վիրավորներ
Երեկ՝ սետեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Նարեկ Հայրապետյանի վարած Hyundai մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Սմբատ Ալեքսանյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ս. Ալեքսանյանի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 48-ամյա Սամսոն Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։