Փրկարարները բացել են փակ դռները
Սեպտեմբերի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Մեծամոր, Արարատի մարզի Արարատ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Տավուշի մարզի Իջևան և Բերդ քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները: