Ի՞նչ է պատասխանել Կապառոսը հրաժարական տալու վերաբերյալ հարցին
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Ուկրաինայի հավաքականից խոշոր՝ 0-5 հաշվով պարտություն կրելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի մարզչին հրաժարական տալու վերաբերյալ հարց է ուղղվել:
«Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ»,- պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը լրագրողներից մեկի հարցին՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։
«Խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար։ Նրանք մաքսիմալ էֆեկտիվությամբ գործեցին։ Ունեին 5 հնարավորություն, որոնք էլ իրացրեցին։ B խմբում հանդես են գալիս շատ ուժեղ հավաքականներ։ Իսկ մյուս մրցաշրջանում այս լիգայում հանդես է գալու նաև Անգլիայի հավաքականը»,- ավելացրել է Խոակին Կապառոսը։
Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով մնաց վերջին հորիզոնականում: Սեպտեմբերի 27-ին Իռլանդիայում B լիգայում տեղը պահպանելու համար Հայաստանի հավաքականը մրցելու է այս երկրի ընտրանու հետ: