Երևան, 26.Նոյեմբեր.2022, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Մոնթե Մելքոնյանը որևէ կապ չի ունեցել ամերիկյա... Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գ... Մունդիալ-2022. Ավստրալիան նվազագույն հաշվով հ... Վարուժան Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» Բ... Հրշեջները մարել են Գյումրու «ԼՈՖԹ» ժամանցային... Սիրիայում «Ճանկ-սուր» գործողության ընթացքում ... Փաշինյանի շարասյան համար ճանապարհ ազատելիս պա... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ ... ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի տեղակալը Ռուսաստանն անվանել... Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար... Արման Եղոյանը և Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը... Արցախը հերքում է Ադրբեջանին Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվությո... Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մրցավազքի ... Ոչ մի լուրջ ու անհանգստանալու բան չկա. Գևորգ ... Տոկաևը երդմնակալությամբ ստանձնեց Ղազախստանի ն... Վթար՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա տո... Ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին «Արման Բաղդասարյանը Գյումրու ավագանու անդամ է... 26-ամյա ուղևորը մահացել է. վթար` Նոր Կյանք գյ... Սիրուշոն հրապարակել է դստեր լուսանկարը Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղո... Մունդիալ-2022. Ինչ խաղեր կան այսօր Նախագահ Խաչատուրյանը դատավորներ է նշանակել Ֆրանսիան արձագանքել է Բրյուսելում նախատեսված ... Ֆինանսների փոխնախարարը կգործուղվի Ինդոնեզիա ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում եվրոպական հանրությ... Տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակու... Ադրբեջանական անօրինական զինված տեղակայում Շու... Մունդիալ-2022․ ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականները... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան... Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում Սամվել Յուզբաշյանը` Երևան քաղաքի առաջին ատյան... Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆր... Երկարաժամկետ անկողնային հանգստի դրական և բացա... «Ժողովուրդ». Փաշինյանը կուսակցության ներսում ... Առնետները «կերել» են Հնդկաստանի ոստիկանությու... «Հրապարակ»․ Բանկային ոլորտի փորձագետները դեմ ... Tesla-ն անսարքությունների պատճառով հետ է կանչ... «Ժողովուրդ»․ Նորանշանակ գլխավոր դատախազը փորձ... «Հրապարակ»․ Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո... Սպասվում են տեղումներ «Ժողովուրդ»․ Արցախը՝ անկլավ դառնալու ռիսկի տա... Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է... Թուրքական հարվածների պատճառով քրդական ուժերը ... Կնոջը սպանած տղամարդուն կլինիկա են տեղափոխել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչ... «Ժողովուրդ». Փաշինյանը կուսակցության ներսում ... Նախատեսվում է 2023 թ.-ից սկսած փուլային սցենա... «Փաստ». Միջադեպ հայկական պատվիրակության մասնա... Կանայք պետք է իրենց ապահով զգան Վրաստանում. Դ... Երևանում գործարկվելու են տրանսպորտային և հետի... Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործուն... «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նախաձեռնութ... Անհրաժեշտ է նորարարությունը խթանելու ջանքերի ... Ծեծի ենթարկված տղամարդու կյանքը հիվանդանոցում... Սաուդյան Արաբիայում դեռ վերացնում են զոհերի պ... Թուրքիայում Անթալիայի բնակիչները բողոքում են ... Հայկ Կոնջորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկե... Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է ... Մայրաքաղաքում ծառայություն իրականացրած պարեկն... ՆԱՏՕ-ի դռներն Ուկրաինայի համար մնում են բաց. ... Թրամփը բղավել է Քանյե Ուեսթի վրա, երբ վերջինս... Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլի... 2022-ի 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում սպառողակա... Տղամարդը հետախուզվում է Մունդիալ-2022. Նիդերլանդներ-Էկվադոր խաղն ավար... Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին մեքենան ընկել է ... Դոլարի փոխարժեքը նվազել է «90 քանի հազար դրամի համար ինձ թատրոնից հանու... Խաղաղօվկիանոսյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կ... Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ աշնանային ն... Խուլիգանություն՝ Վերին Արտաշատ գյուղում. ոստի... Ադրբեջանի ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել.... Փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կա... Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հե... Ավստրիայում հավանություն են տալիս Բուլղարիայի... 68-ամյա վարորդն իր ազգականի հոգեհանգստին մեկն... Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հե... Օդի ջերմաստիճանը կնվազի Ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչաց... Սահակաշվիլիի առողջության փորձաքննությունը վկա... Ալեն Սիմոնյանն այցելել է Հենրիկ Խաչատրյանի ան... Երևանը կհամալրվի 12-մետրանոց 87 ավտոբուսներով Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 1... Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտ... Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացել ... Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում բեռնատար գնացք... Նիկոլ Փաշինյանն ու Միխայել Զիբերթը մտքեր են փ... Զելենսկին փորձել է ԱՄՆ-ը ներքաշել պատերազմի մ... Արարատ Միրզոյանը Էլիսոն ԼըՔլերի հետ հանդիպման... Ձերբակալվել է կաշառք ստանալուց անմիջապես հետո... Toyota-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կա տու... Պետք է ուժեղ լինենք․ Ալիևը դժգոհություն է հայ... Ընդդիմադիրներ պատգամավորների նախաձեռնությամբ ... ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է Կապանը հռչ... Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործ... Կաթողիկոսն ընդունել է հայ–ռուսական առողջապահա... Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգում տեղադրված...

Օպտիկական իլյուզիա՞, միրա՞ժ, թե՞ կովկասյան մռայլ լեռների ետեւից դանդաղորեն արեւ է բարձրանում

Իրո՞ք կովկասյան մռայլ լեռների ետեւից Ատլանտիկայի ժպտերես արեւն է բարձրանում՝ սա թերեւս գլխավոր հարցերից մեկն է, որն այսօր հետաքրքրում է հայերին։ Իհարկե, խոսքը հանգուցյալ փարավոնի հետ հուղարկավորվելու պատրաստ ստրուկի հոգեբանությամբ ապրողների մասին չէ, ոչ էլ հայտնի ֆոնդերի հետ փոխկապակցված տենդենցիոզ ընկալումներով անձանց կամ ֆեյսբուքյան կոնսպիրոլոգների, ովքեր ակադեմիական գիտելիքների բացակայության պատճառով ամենուր դավադրություններ են տեսնում: Այս մարգինալ խմբերի մոտեցումները բոլորին հայտնի են եւ առանձնապես հետաքրքիր չեն։ Իսկ, ահա, պետության ճակատագրով անշահախնդրորեն մտահոգված մարդիկ, որոնք հոգնել են պատերազմներից, նենգ դաշնակիցների դավադիր ծրագրերից, պարտություններից ու անհաջողություններից, մեծ վերապահումով են վերաբերվում ցանկացած իրադարձության։ 

Ամենալավատեսներն անգամ, ցավոք, առանձնապես ոգեւորված չեն ամերիկացի տիկնոջ այցելությամբ, ուստի չեն շտապում հիացմունքի խոսքեր ասել: Եվ անգամ նրանք, ովքեր համարում են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցելությունն օգտակար է՝ առնվազն Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման առումով, զգուշանում են գովեստներ շռայլել եւ հույսեր կապել։ Այն, որ Նենսի Փելոսիի այցը միավորներ է բերում լույսի եւ արդարության կայսրությանը, թերեւս, ակնհայտ է, եւ եթե ամեն ինչ դիտարկում ենք զուտ մեծ խաղի՝ ցիվիլիզացիաների առճակատման կոնտեքստում, ապա միանշանակ է, որ սա հաղթանակ է Արեւմուտքի համար, գուցե անգամ` խոշոր հաղթանակ, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ հարգարժան տիկինը հայաստանյան հարթակից գրեթե սպառնում ու քննադատում էր իրենց ֆորմալ դաշնակից Թուրքիային։ Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա այստեղ առայժմ վաղ է խոսել որեւէ շոշափելի արդյունքի մասին, եւ ակնհայտ է, որ այս ճակատում պայքարը դեռ առջեւում է, եւ Հայաստանի շահը  կախված է մի շարք խնդրահարույց հարցերի բարեհաջող հանգուցալուծումից։ 

Եթե չմտնենք կոնսպիրոլոգիայի դաշտ, ծրագիրը մոտավորապես այսպիսին է․ քանի որ շուտով Ռուսաստանը դուրս կգա ասպարեզից՝ առնվազն որպես խոշոր խաղացող եւ ուժային կենտրոն, նաեւ իբրեւ էներգակիրների խոշոր մատակարար, ուստի աշխարհը որոշում է կայացրել խաղի մեջ մտցնել Իրանին՝ էներգառեսուրսների իր պաշարներով հանդերձ, որոնք ապահով ճանապարհներով եւ Արեւմուտքի համար շահավետ եղանակներով պետք է հասցնել Եվրոպա: Իսկ դրա իրագործման լավագույն տարբերակը Հայաստանն ու Վրաստանն են։ Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ հին եւ նոր քաղաքակրթությունները միմյանց կապող կարեւորագույն այս հանգույցը պետք է լինի ոչ թե Իրանի, Հնդկաստանի կամ այլ պետությունների հսկողության տակ, այլ Արեւմուտքի քաղաքական եւ ռազմական հովանու ներքո՝ կցված նրա պաշտպանական անվտանգային համակարգին, ինչի մասին ակնկարկեց տիկին Փելոսին։ Սա կարելի է դիտարկել որպես բավականին հավակնոտ եւ իրատեսական պրոյեկտ, սակայն որի իրականացման համար դեռ բազմաթիվ խոչընդոտներ պետք է հաղթահարվեն: Եվ հենց այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանն ու երիտասարդ հեղափոխականները պիտի գերմարդկային ջանքեր գործադրեն, որ թույլ չտան մեզ ներգրավել հերթական արյունալի պատերազմում, նորից զոհեր ու տարածքային կորուստներ չունենանք։ Կասկածից վեր է, որ չափազանց բարդ ուղի է` պահպանել Հայաստանի սուվերենությունն ու մասնակցել մի պրոյեկտի, որը լի է տարաձայնություններով, փոխադարձ թշնամանքով ու հավերժական պատերազմներով: Եվ այս տարածաշրջանը` այս չհանգչող հրաբուխը, սահուն կերպով տրանսֆորմացնել ցիվիլիզացիաների հատման խաչմերուկի՝ բարեկեցիկ եւ պրոգրեսիվ, անվտանգ ու  ապահով մի հանգույցի՝ դյուրին բան չէ։ 

Սույն՝ տիտանական մասշտաբների պրոյեկտի իրագործումը միայն Հայաստանի իշխանություններից չէ կախված, եւ հասկանալի է, որ այդ պրոյեկտի ճարտարապետները ոչ թե Հայաստանի բարեկեցությամբ են մտահոգված, այլ գլոբալիստական պրոցեսների ընդլայնմամբ: Բայց այն, որ այս կարեւոր պահին ՀՀ իշխանության կողմից խաղաղասիրական եւ առաջադիմական ազդակներ են ուղարկվում աշխարհին, տեսանելի փաստ է։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կառավարիչները ոչ թե մահվան ու փառքով զոհվելու քվոտա են խնդրում աշխարհից, այլ ապրելու, զարգանալու, բարգավաճելու, եւ հուսանք, որ այս մոտեցումը կապացուցի իր արդյունավետությունը։ Մի բան թերեւս ակնհայտ է, որ հնարավոր չէ պահանջել զենք, ռազմական ինստրուկտորներ ու պատերազմելու «դաբրո» եւ ստանալ բարեկեցություն, ժամանակակից տեխնոլոգիաներ եւ պրոգրեսին միտված ծրագրեր: Զենքի եւ պատերազմների փնտրտուքի քարքարոտ ճանապարհին ստիպված ես լինում բարեկամանալ խավարի ադեպտների հետ, իսկ «խաղաղության դարաշրջան» հայտարարելիս` խավարի սիրահարները հեռանում են, եւ հայտնվում ես անծանոթ միջավայրում՝ անկանխատեսելի հետեւանքներով հանդերձ, բայց սկսում ես բարեկամանալ լուսավոր ուժերի հետ: Թեեւ անվտանգային հարցերում շատ խնդիրներ կան, եւ դրա համար էլ Փաշինյանի կառավարությունն արժանանում է հայրենի օրթոդոքսիայի դաժան քննադատությանը, որոնք վստահ են, որ դեկլարացիաներով, այցելություններով ու բանաձեւերով հարցեր չեն լուծվում: 

«Հարցերը հարկավոր է լուծել մարտի դաշտում»՝ բղավում  են հայրենի ազգայնականները եւ հորդորում զինվել ու պատրաստվել անվերջանալի պատերազմների՝ հանուն կործանվող կայսրության միֆական շահերի։ Թե նրանցից ով է իրավացի՝ ցույց կտա ժամանակը, իսկ առայժմ Հայաստանից չափազանց դժգոհ է եղբայրական Ռուսաստանը, որը մեզ որպես անդրկովկասյան ֆորպոստ է դիտարկում։ Եվ ամերիկյան բանագնացի՝ Հայաստան այցը կարելի է դիտարկել որպես վերջին նախազգուշացում՝ ուղղված Հայաստանի թշնամիներին: Մնում է հուսալ, որ  բարբարոսները կընկալեն իրենց ուղղված մեսիջը, հակառակ դեպքում՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիան շարունակվելու պարագայում, ԱՄՆ-ն ստիպված կլինի բիրտ ուժ կիրառել կամ հրապարակայնորեն ընդունել, որ ինքը` գլխավոր հեգեմոնը, անկարող է պայքարել մութ ուժերի դեմ անգամ այս փոքրիկ հարթակում։ 

Նենսի Փելոսիի այցով ԱՄՆ-ն ինչ-որ չափով վա-բանկ գնաց, որովհետեւ այլեւս հնարավոր չի լինի մի կողմ քաշվել ու դատարկ  բանաձեւեր ընդունել, դա կդիտարկվի որպես կատարյալ խայտառակություն։ 

Բացի այդ, եթե Հայաստանի ուղղությամբ որեւէ լայնածավալ ագրեսիա տեղի ունենա, եւ ազատ աշխարհը լռի, ապա սույն մասշտաբային նախաձեռնությունը կարելի է ավարտված համարել, քանզի թուրքերի պլաններն ուղիղ հակառակի մասին են՝ նախ կտրել Իրանի ճանապարհը, ապահովելով թուրքական երկրների ցամաքային կապը, կամ ռուս-թուրքական պրոյեկտն իրագործել՝ միավորելով երկու գոյություն չունեցող իմպերիաները՝ ռուսականն ու օսմանյանը։ 

Անձամբ ես, որպես համեստ ուսումնասիրող, չեմ տեսնում Հայաստանից ուժով միջանցք կորզելու որեւէ հնարավորություն` առանց Արեւմուտքի համաձայնության, որովհետեւ Ռուսաստանն այս պահին այն խաղացողը չէ, որ կարող է Ադրբեջանին կամ Թուրքիային դրդել՝ նման քայլերից եւ հետեւանքներից խուսափելու երաշխիքներ տալ  նրանց: Եթե չլինի Արեւմուտքից որեւէ մեսիջ, ապա ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը նման ավանտյուրայի երբեք չեն գնա՝ հատկապես տիկին Փելոսիի այցից հետո։ Իսկ նմանատիպ համաձայնություն Արեւմուտքը կարող է տալ միայն մեկ դեպքում, եթե Իրանի հետ բոլոր բանակցային պրոցեսները վերջնականապես մտնեն փակուղի, եւ թուրքերին Սյունիք հրելով, Արեւմուտքն ուղղակիորեն հրահրի Իրան-Թուրքիա պատերազմ ու հեշտացնի Իրանին չեզոքացնելու իր գործը, իսկ բանակցությունների տապալման պարագայում Իրանին չեզոքացնելն արդեն կդառնա առաջնահերթություն Արեւմուտքի համար։ Հայաստանում լայնորեն տարածված է այն մոլորությունը, որ իբրեւ թե Արեւմուտքին օդ ու ջրի պես անհրաժեշտ են իրանական էներգակիրները, իրականում դրանք անհրաժեշտ են եվրոպական մի քանի երկրի միայն, իսկ Արեւմուտքի լիդերին՝ ԱՄՆ-ին, հարկավոր է իրանական էներգառեսուրսների՝ Եվրոպա արտահանման հետ կապված բոլոր պայմանագրերի ու պրոցեսի տոտալ վերահսկողությունը ստանձնել։ Հենց այստեղ են բախվում ԱՄՆ-ի ու Իրանի շահերը, իսկ միջուկային գործարքն ընդամենը պատրվակ է` Իրանը չի ցանկանում այդ պրոցեսների գլխավոր թելերը հոժարակամ հանձնել ԱՄՆ-ին: Դա, հավանաբար, հակասում է նրա անվտանգային դոկտրինի տրամաբանությանը, իսկ ԱՄՆ-ն իր հերթին չի համաձայնի որեւէ այլ ընթացքի։

Արեւմտյան շուկաներն Իրանի առջեւ կարող են բացվել միայն այդ կոշտ պահանջների կատարման պարագայում: Պահանջներ, որոնց համաձայնելու դեպքում Իրանը լուրջ կախվածության մեջ է կընկնի Արեւմուտքից։ Եթե Իրանը շարունակի համառել, արդեն ի հայտ կգան միջուկային գործարքի վերջնական չեղարկումից  բխող վտանգները, եւ պատերազմն անխուսափելի կդառնա: Իսկ դրա հնարավոր թատերաբեմը, ցավոք, այս պահին Հայաստանն է, որովհետեւ Արեւմուտքի համար առավել քան դյուրին է հետադիմական հակումներով ահռելի պետությանը` Թուրքիային, դրդել պատմական տխմարագույն երազանքների իրականացմանը: Իսկ Ադրբեջանը, հասկանալի է, կկատարի Թուրքիայի ցանկությունը՝ մտնել Սյունիք եւ բախվել իրանական բանակի հետ։ 
Ահա այսպիսի բարդ իրավիճակում ենք հայտնվել մենք, երբ մեր ճակատագիրը մեզնից տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու է որոշվում: Մնում է հուսալ, որ Արեւմուտք-Արեւելք՝ էպոխալ նշանակության գործարքն ի վերջո կկայանա: Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու նորից ընտրություն կատարել, եւ այդ դեպքում մեր շահերից է բխում Իրանի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելը: Համենայնդեպս, ռուսական սցենարը բացառվում է՝ Հայաստանը կայսրության կամքը կատարելու որեւէ պարտավորություն  չունի։

Աղբյուրը

դիտվել է 728 անգամ

Այս թեմայով

Մոնթե Մելքոնյանը որևէ կապ չի ունեցել ամերիկյա... Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գ... Մունդիալ-2022. Ավստրալիան նվազագույն հաշվով հ... Վարուժան Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» Բ... Հրշեջները մարել են Գյումրու «ԼՈՖԹ» ժամանցային... Սիրիայում «Ճանկ-սուր» գործողության ընթացքում ... Փաշինյանի շարասյան համար ճանապարհ ազատելիս պա... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ ... ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի տեղակալը Ռուսաստանն անվանել... Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար... Արման Եղոյանը և Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը... Արցախը հերքում է Ադրբեջանին Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվությո... Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մրցավազքի ... Ոչ մի լուրջ ու անհանգստանալու բան չկա. Գևորգ ... Տոկաևը երդմնակալությամբ ստանձնեց Ղազախստանի ն... Վթար՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա տո... Ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին «Արման Բաղդասարյանը Գյումրու ավագանու անդամ է... 26-ամյա ուղևորը մահացել է. վթար` Նոր Կյանք գյ... Սիրուշոն հրապարակել է դստեր լուսանկարը Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղո... Մունդիալ-2022. Ինչ խաղեր կան այսօր Նախագահ Խաչատուրյանը դատավորներ է նշանակել Ֆրանսիան արձագանքել է Բրյուսելում նախատեսված ... Ֆինանսների փոխնախարարը կգործուղվի Ինդոնեզիա ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում եվրոպական հանրությ... Տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակու... Ադրբեջանական անօրինական զինված տեղակայում Շու... Մունդիալ-2022․ ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականները... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան... Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում Սամվել Յուզբաշյանը` Երևան քաղաքի առաջին ատյան... Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆր... Երկարաժամկետ անկողնային հանգստի դրական և բացա... «Ժողովուրդ». Փաշինյանը կուսակցության ներսում ... Առնետները «կերել» են Հնդկաստանի ոստիկանությու... «Հրապարակ»․ Բանկային ոլորտի փորձագետները դեմ ... Tesla-ն անսարքությունների պատճառով հետ է կանչ... «Ժողովուրդ»․ Նորանշանակ գլխավոր դատախազը փորձ... «Հրապարակ»․ Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո... Սպասվում են տեղումներ «Ժողովուրդ»․ Արցախը՝ անկլավ դառնալու ռիսկի տա... Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է... Թուրքական հարվածների պատճառով քրդական ուժերը ... Կնոջը սպանած տղամարդուն կլինիկա են տեղափոխել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչ... «Ժողովուրդ». Փաշինյանը կուսակցության ներսում ... Նախատեսվում է 2023 թ.-ից սկսած փուլային սցենա... «Փաստ». Միջադեպ հայկական պատվիրակության մասնա... Կանայք պետք է իրենց ապահով զգան Վրաստանում. Դ... Երևանում գործարկվելու են տրանսպորտային և հետի... Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործուն... «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նախաձեռնութ... Անհրաժեշտ է նորարարությունը խթանելու ջանքերի ... Ծեծի ենթարկված տղամարդու կյանքը հիվանդանոցում... Սաուդյան Արաբիայում դեռ վերացնում են զոհերի պ... Թուրքիայում Անթալիայի բնակիչները բողոքում են ... Հայկ Կոնջորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկե... Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է ... Մայրաքաղաքում ծառայություն իրականացրած պարեկն... ՆԱՏՕ-ի դռներն Ուկրաինայի համար մնում են բաց. ... Թրամփը բղավել է Քանյե Ուեսթի վրա, երբ վերջինս... Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլի... 2022-ի 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում սպառողակա... Տղամարդը հետախուզվում է Մունդիալ-2022. Նիդերլանդներ-Էկվադոր խաղն ավար... Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին մեքենան ընկել է ... Դոլարի փոխարժեքը նվազել է «90 քանի հազար դրամի համար ինձ թատրոնից հանու... Խաղաղօվկիանոսյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կ... Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ աշնանային ն... Խուլիգանություն՝ Վերին Արտաշատ գյուղում. ոստի... Ադրբեջանի ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել.... Փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կա... Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հե... Ավստրիայում հավանություն են տալիս Բուլղարիայի... 68-ամյա վարորդն իր ազգականի հոգեհանգստին մեկն... Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հե... Օդի ջերմաստիճանը կնվազի Ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչաց... Սահակաշվիլիի առողջության փորձաքննությունը վկա... Ալեն Սիմոնյանն այցելել է Հենրիկ Խաչատրյանի ան... Երևանը կհամալրվի 12-մետրանոց 87 ավտոբուսներով Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 1... Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտ... Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացել ... Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում բեռնատար գնացք... Նիկոլ Փաշինյանն ու Միխայել Զիբերթը մտքեր են փ... Զելենսկին փորձել է ԱՄՆ-ը ներքաշել պատերազմի մ... Արարատ Միրզոյանը Էլիսոն ԼըՔլերի հետ հանդիպման... Ձերբակալվել է կաշառք ստանալուց անմիջապես հետո... Toyota-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կա տու... Պետք է ուժեղ լինենք․ Ալիևը դժգոհություն է հայ... Ընդդիմադիրներ պատգամավորների նախաձեռնությամբ ... ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է Կապանը հռչ... Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործ... Կաթողիկոսն ընդունել է հայ–ռուսական առողջապահա... Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգում տեղադրված...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan