Բաքուն հայտարարել է, որ Հայաստանին է հանձնել ևս 6 զինծառայողի դի
Սեպտեմբերի 23-ին ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանին է հանձնել ևս 6 զինծառայողի դի։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի գերիների և պատանդների պետական հանձնաժողովին:
Նշենք, որ հայկական կողմը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: