Փրկարարները բացել են փակ դռները

Սեպտեմբերի 19-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 36 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները: