Սուրեն Պապիկյանի ուղարկած ծաղկեպսակը ծնողները շպրտել են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որոնք գիշերվանից Եռաբլուրում էին ու պատրաստվում էին այնպես անել, որպեսզի վարչապետ Փաշինյանը չկարողանա մտնել ասյտեղ, հեռացրին տարածքից։
Ծնողներին հեռացնում էին բիրտ ուժ կիրառելով։ Փաշինյանին ոստիկանական ջանքերով ամեն դեպքում հաջողվել է մտնել պանթեոն։ Լուսաբացին էլ ծնողները, նշենք, շպրտել են ՊՆ-կողմից, նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ուղարկված ծաղկեպսակը։ «Նկարեք ու ցույց տվեք, որ էս թուրքը իրավունք չունի ստեղ ծաղիկ ուղարկելու, էսի իրավունք չունի սենց բան անելու»,- ասել է ծնողներից մեկը։