Գերմանիան գնում է դեպի ռեցեսիա, երկնիշ ինֆլյացիա է գրանցվել․ Politico
Գերմանիան գնում է դեպի ռեցեսիա, երկնիշ ինֆլյացիա է գրանցվել, ասվում է Բունդեսբանկի ամենամսյա զեկույցում, հաղորդում է Politico-ն։
«Գերմանական տնտեսության մեջ ռեցեսիայի նշաններն աճում են արտադրության հստակ, լայնածավալ եւ երկարատեւ անկման տեսքով»,-ասվում է զեկույցում:
Կենտրոնական բանկը կանխատեսում է չափավոր կրճատում ընթացիկ եռամսյակում եւ ակտիվության ավելի ընդգծված անկում այս տարվա վերջին եւ հաջորդ տարվա առաջին եռամսյակում։
Բունդեսբանկը կոնկրետ թվեր չի հրապարակել եւ զգուշացրել է, որ եվրոգոտու խոշորագույն տնտեսության հեռանկարները մնում են անորոշ: