Զոհվել է Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ Էրիկ Գեղամյանը
Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքագիտություն» ուղղության շրջանավարտ, ՀՌՀ Ուսանողական խորհրդի ակտիվ անդամ, Կապանի զորամասի 2-րդ գումարտակի դիպուկահարների դասակի հրամանատար, լեյտենատ Էրիկ Գեղամյանը։
Հայ-Ռուսական համալսարանը ցավակցում է հերոսի ընտանիքին, նրա ընկերներին և հարազատներին...Փառք մեր հերոսներին։