Տպավորությունս այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել. պատգամավոր
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանը Սյունիքի մարզում ընդունեցինք Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։
Այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է Արմեն Խաչատրյանը:
«Այսօր Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Ա.Բուդաղյանի հետ Սյունիքի մարզում ընդունեցինք Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:
Վերջինիս ղեկավարած պատվիրակությանը ներկայացվեցին սեպտեմբերի 12-ին սկսված, ՀՀ սահմանների և բնակավայրերի վրա ադրբեջանական զինուժի հարձակման և դրա հետևանքների վերաբերյալ ամփոփ տվյալներ։ Ա.Սիդորովը և իր ղեկավարած դիտորդական խումբը հրավիրվել են նաև Գորիս համայնքի Ակներ գյուղ, տեղում ուսումնասիրել հրետակոծության հետևանքով վնասված բնակելի տունը, որը խաղաղ բնակավայրերի վրա հարձակման բազմաթիվ ապացույցներից մեկն է»,-նշել է Խաչատրյանը։