Lancet-ի գիտնականները չեն բացառել COVID-19-ի լաբորատոր ծագումը
Բրիտանական Lancet բժշկական ամսագրի գիտնականների՝ կորոնավիրուսի վերաբերյալ հանձնաժողովը չի բացառում COVID-19-ի լաբորատոր ծագումը, հետևում է հանձնաժողովի՝ երկու տարվա աշխատանքի հիման վրա նախօրեին հրապարակված զեկույցից,հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Lancet Coronavirus հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի հունիսին՝ ուսումնասիրելու SARS-CoV-2 վիրուսի ծագումը։ Հանձնաժողովի հիմնական նպատակն էր «մշակել նոր վարակիչ հիվանդությունների հետագա բռնկումների կանխարգելման և զսպման վերաբերյալ առաջարկություններ» և դրանք հրապարակել վերջնական զեկույցում։
«Այս զեկույցի հրապարակման պահին լաբորատոր ծագման (վիրուսի) հետ կապված բոլոր երեք վարկածները դեռևս հավանական են՝ վարակը դաշտում, վարակը բնական վիրուսով լաբորատորիայում և վարակվածություն լաբորատորիայում փոփոխված վիրուսով »,- ասվում է զեկույցում։
Հունիսին Կորոնավիրուսի տարածման հանձնաժողովի նախագահ Ջեֆրի Սաքսը Իսպանիայում կայացած համաժողովի ժամանակ հայտարարություն արեց, որ COVID-19-ը ստեղծվել է լաբորատորիայում՝ օգտագործելով ամերիկյան տեխնոլոգիան։
Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ Ռադիացիոն քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ-ն դիտարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մասնակցության հնարավորությունը: Այս առնչությամբ Պետդումայի փոխնախագահ Իրինա Յարովայան ԱՀԿ-ին կոչ է արել հետաքննություն սկսել ԱՄՆ ռազմական կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ ԱՄՆ-ը «վտանգավոր ախտածինների» գաղտնի մշակմամբ զբաղում է է երկար ժամանակ։