Սի Ծինպինը կոչ է արել դիմակայել ՇՀԿ երկրներում արտաքին ուժերի՝ գունավոր հեղափոխություններ կազմակերպելու փորձերին
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կոչ է արել աջակցել իրենց անվտանգությունը պաշտպանելու եւ արտաքին ուժերի կողմից ՇՀԿ-ի երկրներում գունավոր հեղափոխություններ կազմակերպելու փորձերին հակազդելու միմյանց ջանքերին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք պետք է աջակցենք անվտանգության եւ զարգացման շահերի պաշտպանությանն ուղղված միմյանց ջանքերին։ Կարեւոր է կանխել արտաքին ուժերի՝ գունավոր հեղափոխություն հրահրելու փորձերը, ցանկացած պատրվակով համատեղ հանդես գալ այլ երկրների գործերին միջամտելու դեմ»,- ասել է Սի Ծինպինը` ելույթ ունենալով Սամարղանդում ընթացող ՇՀԿ գագաթաժողովին: