«Փյունիկն» արժանի էր այս հաղթանակին, նրանք այսօր ավելի լավն էին, քան մենք. Վլադիմիր Վայս
«Փյունիկ»-«Սլովան» խաղից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը։
«Շնորհավորում եմ «Փյունիկին» հաղթանակի համար։ «Փյունիկն» արժանի էր այս հաղթանակին։ Նրանք այսօր ավելի լավն էին, քան մենք։ Հետևություններ կանեմ այս խաղից հետո»,- ասել է Վայսը։
Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ կընդունի «Ժալգիրիսին»։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին։
«Բազելը» 6 միավորով գլխավորում է մեր խմբի մրցաշարային աղյուսակը, «Փյունիկը» երեք միավորով երկրորդն է, իսկ «Սլովանը» և «Ժալգիրիսը» ունեն մեկական միավոր իրենց ակտիվում։