Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել է Տաջիկստանի հետ սահմանին կայուն իրավիճակի մասին
Ղրղզստան - տաջիկական սահմանին իրավիճակը սեպտեմբերի 15-ի առավոտվա դրությամբ կայուն է։ Սեպտեմբերի 14-ին այնտեղ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը։
«Պետական սահմանի Ղրղզստան - Տաջիկական հատվածում իրավիճակը համեմատաբար կայուն է։ Գիշերը հանգիստ է անցել, միջադեպեր չեն գրանցվել»,- հայտնել են ղրղզ սահմանապահները։
Ավելի վաղ ձերք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ գիշերվա ընթացքում կողմերն «ավարտել են լրացուցիչ ուժերի եւ միջոցների դուրսբերումը մշտական տեղակայման կետեր»։
Ղրղզստանի եւ Տաջիկական սահմանին փոխհրաձգության ժամանակ Ղրղզստանի երկու քաղաքացի էր վիրավորվել։ Տաջիկստանի սահմանամերձ Իսֆարա քաղաքի վարչակազմն իր հերթին հայտնել է, որ Ղրղզստանից ականանետային հարձակման ժամանակ երկու տաջիկ սահմանապահ է զոհվել, վեց մարդ վիրավորվել է, վիրավորվել է նաեւ հինգ խաղաղ բնակիչ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ուշադիր հետեւում է լարված իրավիճակին Ղրղզստանի եւ Տաջիկական սահմանին։