Արցախի նախագահը Երևանում է. ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում, հայտնել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները», - նշել է Ավանեսյանը։