Հրդեհ՝ Ագարակ գյուղի տներից մեկի տանիքում
Սեպտեմբերի 6-ին, ժամը 06:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում այրվում է մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր: