Փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» խորագրով միջոցառմանը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի երկուսին Շիրակի մարզում մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» խորագրով միջոցառմանը:
Վերջինին մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզպետներ, պաշտոնատար այլ անձինք:
Փոխվարչապետը, նախքան միջոցառման մեկնարկը, մոմ է վառել քաղաքի Սբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում, այնուհետև այցելել է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի կազմում գործող Գյումրու համայնքային ցուցասրահ, ծանոթացել այնտեղ պահվող հավաքածուներին և ցուցանմուշներին:
Համբարձում Մաթևոսյանը Վարդանանց հրապարակում «Գյումրու օր» և «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունների ավարտը ազդարարող միջոցառման ժամանակ շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի օրվա առթիվ:
Միջոցառումն ավարտվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Ռեինկարնացիա»-ի համերգով: