Իսպանիան զենք կտրամադրի Ուկրաինային
Պատերազմի սկզբից ի վեր, առաջին անգամ, Իսպանիան Ուկրաինա կուղարկի հակաօդային պաշտպանության մարտկոցներ և հրթիռներ, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իսպանիայի պաշտպանության նախարարությանը։
Մադրիդը մտադիր է Կիևին փոխանցել նաև դաշտային հրետանու հազար արկ և նույնքան տոննա դիզելային վառելիք, տարբեր զրահատեխնիկա և 30 հազար ձմեռային համազգեստ։
Բացի դրանից, ՊՆ-ն հայտնել է, որ նախատեսում են ուկրաինացի զինվորականներին սովորեցնել հակաօդային պաշտպանության մարտկոցներիկիրառման տեխնիկան, ինչպես նաև ուկրաինական օդուժի անձնակազմ համար վարժանքներ անցկացնել դաշնակից երկրի տարածքում, որի անունը չի նշվում։