«Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով անհետ կորած քաղաքացիներից մեկը նույնականացվել է. նա Գագիկ Կառլենի Կարապետյանն է
Անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են։