«Սուրմալու»-ում շարունակվում են որոնողական աշխատանքները

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Որոնվում է անհետ կորած մեկ քաղաքացի, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Վերջին տվյալներով՝ կա 16 զոհ և մեկ անհետ կորած քաղաքացի, զոհերից մեկի ինքությունը դեռևս պարզված չէ։ Զոհերի թվում են հղի կին և երեխա։ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։