Բողոքի նոտան ստացել ենք, սահմանված կարգով կարձագանքենք․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստացել է ՀՀ–ում ՌԴ դեսպանության բողոքի նոտան։
Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հիշատակված նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք»,- հավելել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ։
«Պատրաստ ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ-ին համապատասխան նոտա ուղարկելու փաստը, որի մասին համապատասխան հայտարարություն է արել ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը։ Դրա մշակման փուլում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կառուցողական զրույց է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ։
Մենք սպասում ենք պատասխանի»,- ասել էր Նեչաևը։