Առաջիկա ժամանակում՝ իքս պահի, մի աղետ ունենալու ենք. Փաշինյան
Պետք է գնանք նոր ստանդարտների։ Հիմա ամեն տարի գարնանը ես հրավիրում եմ, ասում եմ՝ սեզոնը բացվել է, մեր երկրում էսքան կարուսել է աշխատում։ ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ն, այո՛, պետք է գնա, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է, առաջիկա ժամանակում՝ իքս պահի, մի աղետ ունենալու ենք, որովհետև եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է։
Այսօր կառավարության նիստում անդրադառնալով անվտանգության կանոնների պահպանման խնդիրներին` հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա առաջարկում է չգնալ կոմպրոմիսների, բայց նաեւ. «Ես չեմ ասում՝ «գերանդին» առնենք աջուձախ փակենք, արգելենք ամեն ինչ, բայց պետք է պահպանենք անվտանգության կանոնները։
«Պետք է հստակ գնալ երկրում հստակ ստանդարտներ ունենալու ճանապարհով, քանի որ անորակ իրականության հետ կոմպրոմիսն անխուսափելիորոն բերելու է աղետի»,- հայտարարեց նա: