«Սուրմալուում» ահաբեկչության վարկածը հավանական չեն համարում Փաշինյանն ու Քյարամյանը
Կառավարության այսօրվա նիստում մեկ րոպե լռությամբ հարգել են «Սուրմալուում զոհվածների հիշատակը:
Չնայած վարչապետը դեռ պաշտոնական ցավակցական ուղերձ չի հղել՝ նիստում նա ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին:
Հետո Նիկոլ Փաշինյանը լսել է պայթյունի մասին արտակարգ իրավիճակների ու առողջապահության նախարարների պարզաբանումները և հարց ուղղել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: