Ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կա վիրավոր
Օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Աշոտ Ազգալդյանը իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի հատման վայրում բախվել է ճանապարհի անկյունային հատվածի եզրաքարին ու ճանապարհային նշանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։