Քաղաքացին սպառնացել է պայթեցնել իրեն

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ օգոստոսի 15-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրիի տարածքային հարկային տեսչության շենքի մոտ քաղաքացին սպառնում է պայթեցնել իրեն, եւ որ շենքում տեղադրված է հինգ նռնակ։ Այս մասին հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Իրականացվել են որոնողական աշխատանքներ, որեւէ բան չի հայտնաբերվել։ Ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացուն»,- նշեց նա։