Փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ 8-ի
Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այս պահի դրությամբ ունենք 8 զոհ:
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել էր 60-ից ավելի քաղաքացի։ 18 անձ անհետ կորած է համարվում, նրանց թվում կան ՌԴ և Իրանի քաղաքացիներ։