Կրակոցներ՝ Երևանում
Այսօր՝ օգոստոսի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 5/3 հասցեի դիմաց՝ «Սուվենիր» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց մայրաքաղաքի Պռոշյան փողոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Արթուր Հ-ին և 28-ամյա Խաչիկ Ա-ին։
Վերջիններս եղել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով։
Պարզվել է, որ Խաչիկ Ա-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նշված հասցեի դիմաց ատրճանակից կրակոցներ է արձակել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում 1 պարկուճ դիպել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, որը չի վնասվել։