Խորապես վշտացած եմ Երևանի շուկայում տեղի ունեցած պայթյունի սարսափելի լուրից․ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Երևանում պայթյունի կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ Երևանի շուկայում երեկ տեղի ունեցած պայթյունի սարսափելի լուրից։ Անկեղծ ցավակցում են ողբերգության զոհերի ընտանիքներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի քաղաքական տնօրեն Մաթիաս Լյուտենբերգը։