«Հայկական կարմիր խաչը» պայթյունից անմիջապես հետո փրկարարների կողքին է
«Հայկական կարմիր խաչ» ընկերությունը չէր կարող անմասն մնալ նմանատիպ մարդասիրական խնդրին արձագանքելուց։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Սուրմալու» տոնավաճառ այցելած «Հայկական կարմիր խաչ» ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։ Նա մասնավորապես նշեց՝ լինելով աջակցող կազմակերպության պատասխանատուն և առաջնորդվելով մարդասիրական առաքելությամբ՝ իրենք պարտավորվել են լինել մեր ազգաբնակչության կողքին։
«Հենց առաջին իսկ պահից միացել ենք, որպեսզի կարողանանք արձագանքել մեր տուժածներին և միացել ենք մեր մոտ 90 հոգանոց անձնակազմով»,- ասաց Աննա Եղիազարյանը՝ նշելով, որ արդեն առաջին օգնություն են ստացել շուրջ 120 քաղաքացի, 90-ը՝ հոգեբանական։