Դոնբասում շարունակվում են կատաղի մարտերը, բայց լավ լուրեր ունենք․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Դոնբասում շարունակվում են կատաղի մարտերը, իսկ երկրի հյուսիսում մղվող պայքարը լավ նորությունների առիթ է տալիս։
«Ռազմաճակատում ամենաթեժ կետերն անփոփոխ են․ Ավդեևկա, Մարինկա, Պեսկի, Բախմուտ», - նշել է նախագահը։
Նրա խոսքով, Ռուսաստանն այդ ուղղություններով ռազմական ահռելի միջոցներ է ուղարկել։
«Խարկովշչինա․ այստեղ ուկրաինական պաշտպանությունն ամուր է։ Հակառակորդի հարձակման բոլոր փորձերը մշտապես կասեցվում են։ Երկրի հյուսիսում մղվող պայքարը լավ նորությունների առիթ է տալիս՝ ռուսական բանակի ռեսուրսների ոչնչացման առումով», - ընդգծել է Զելենսկին։