Իշխանամերձ շրջանակներից հաստատում են՝ սեպտեմբերի 27-ին ՊԲ-ն պահպանությունից պաշտպանության անցած չի եղել. 168.am
168.am-ը բաց աղբյուրների հիման վրա ուսումնասիրությունների շարք էր սկսել՝ ցույց տալու համար, որ կարևոր ուղղություններում Պաշտպանության բանակը (ՊԲ) պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին: Ավելի կոնկրետ՝ պատերազմի սկսվելու պահին զինվորները զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24TV-ին տված հարցազրույցում հաստատել է բաց աղբյուրների հիման վրա մեր ուսումնասիրությունները:
«Պատերազմը հո այդ նույն րոպեին չսկսվե՞ց, մենք նախօրոք իմացել ենք, չէ՞, որ պատերազմ է սկսվելու՝ ինչքան գիտեմ, սեպտեմբերի 25-ին: Ամեն մեկը պիտի ասի՝ ամսի 25-ին այդ մասին իմանալուց հետո ինչ է արել: Եթե իրանք առաջին պատրաստության բերեին (զորքը։- Մ.Պ), մեր կազարմեքում, զորավաններում էդքան մարդ չէր մնա, բոլորը կլինեին արդեն առաջին գծում»,- նշել է նա:
Հակադարձմանը՝ եթե Արցախի պաշտպանության բանա՞կը այդպես աներ, իշխանական գեներալը դրական պատասխան է տվել: