Աղվան Հովսեփյանը խոշոր գրավի դիմաց ազատ կարձակվի
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Նշենք, որ Հովսեփյանի դեմ հարուցված քրգործով հրատապ նիստ էր հրավիրվել։ Օգոտոսի 9-ին հայտնի դարձավ, որ կալանքի տակ գտնվող Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» հետ վերադառնալիս ուշագնաց է եղել։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր հայտնել էր` «Իզմիրլյան» ԲԿ–ն տեղեկացրել է, որ Հովսեփյանի մոտ կոմայի նախանշաններ են եղել։ Ուստի միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել Հովսեփյանին։
«Դատարանը որոշեց բավարարել Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը։ Հովսեփյանն ազատ կարձակվի գրավի դիմաց»,–ասաց դատավորը։
«Դատարանը որոշեց մասնակիորեն բավարարել Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը։ Հովսեփյանն ազատ կարձակվի 100 մլն դրամ գրավի դիմաց, ինչպես նաև չհեռանալու մասին ստորագրությամբ»,–նշեց նա։
Մնացական Մարտիրոսյանը հավելեց` երբ կվճարվի 100 մլն դրամը և համապատասխան թուղթը կներկայացվի դատարանին, Հովսեփյանն ազատ կարձակվի։