Ավարտվել է Բերձորը շրջանցող նոր մայրուղու շինարարությունը
Ադրբեջանն ավարտել է Արցախի Բերձոր քաղաքը շրջանցող նոր մայրուղու շինարարությունը։ Այս մասին հայտնում է minval.az-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բերձորը շրջանցելու նոր մայրուղու շինարարությունը սկսվել է 2021 թվականի հուլիսին։
«Ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կմ է (որից 10 կմ-ը գտնվում է Հայաստանի տարածքում)»,-գրել է աղբյուրը հավելելով, որ այն նախագծված է III տեխնիկական մակարդակին համապատասխան։
Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն և Բերձորը: