Ճապոնիայի կառավարությունն ամբողջությամբ հրաժարական է տվել
Ճապոնիայի կառավարությունն ամբողջությամբ հրաժարական է տվել, հայտնում է Kyodo-ն։
Նշվում է, որ շուտով հայտնի կդառնա վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորությամբ կաբինետի նոր կազմը։
Սեպտեմբերի սկզբին նախատեսվում էր կառավարության վերադասավորումներ, սակայն Կիսիդան որոշեց արագացնել գործընթացը՝ «նոր կապիտալիզմի» տնտեսական հայեցակարգն առաջ մղելու համար։