Բաց նամակ Վահան Քերոբյանին
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ
Պատճեն՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ներդրումների աջակցման կենտրոն»-ի (ENTERPRISE ARMENIA) տնօրեն Լևոն Օհանեսյանին
Բաց նամակ
Մեծարգո պարոն նախարար, Ձեզ եմ դիմում որպես ՀՀ քաղաքացի ինձ ընդառաջելու և ստեղծված ծանր իրավիճակից ինձ դուրս բերելու խնդրանքով, կապված ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ներդրումների աջակցման կենտրոն»-ում ունեցածս վարկի և դրա մարման հետ առաջացած խնդրով:
Հիշում եմ 2018թ-ին, հեղափոխության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ամեն ինչ անելու ենք` օգնելու ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք ազատվեն վարկերի հետ կապված տարատեսակ խնդիրներից:
Կարճ ներկայացնելով խնդիրը հայտնում եմ, որ 2015թ-ին վարկ եմ վերցրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ներդրումների աջակցման կենտրոնից», որն այն ժամանակ կոչվում էր ՓՄՁ ԶԱԿ` ջերմատանը ջեռուցման համակարգ անցկացնելու համար, առաջին երկու տարիներին նորմալ կատարում էի վճարումները, սակայն հետո առաջացան ֆինանսական խնդիրներ և չկարողացա կատարել վճարումները և գործը գնաց դատարան: 2018թ-ին եղավ վճիռ գումարի բռնագանձման մասին` 3.2 միլիոն դրամ մայր գումար և գումարած տոկոսները:
Այժմ հարկադրիր կատարման ծառայությունում է գործը և խնդիրը նրանում է, որ երաշխավորները հարևաններս են, որոնց գույքը կալանքի տակ է վերցրել ԴԱՀԿ-ն, որի պատճառով մեծ խնդիրների առջև եմ կանգնած. կռիվ ամեն օր, մարդասպանության հասնող վեճեր և այլն:
Մոտ մեկ շաբաթ առաջ դիմեցի վարկատու կազմակերպությանը` խնդրելով, որ հաշտության պայմանագիր կնքվի և եղած մայր գումարն ու կուտակված տոկոսները բաժանեն 24 ամիսների, որի արդյունքում ամսական մոտ 200000 /երկու հարյուր հազար/ վճարումներ կատարելով` 24 ամսում կմարեի ողջ պարտքս: Սկզբից ասեցին որ կլինի` նախնական երկու հարյուր հազար կվճարեմ, որից հետո մնացած գումարների համար կտրվի վճարման գրաֆիկ-ժամանակացույց, բայց անցավ մի քանի օր (պարզել էին, որ գույք կա կալանքի տակ, որն իմ գույքը չի, այլ հարևանինը) և պատասխանեցին, որ երկու հարյուր հազար վճարելով չի լինի, այլ պետք է վճարեմ 2 միլիոն դրամ (ինչի հնարավորությունը չունեմ), որից հետո նոր մնացած գումարների համար կտան մարման ժամանակացույց:
Կրկին ու կրկին դիմում եմ Ձեզ, մեծարգո նախարար, հույս ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս էկոնոմիկայի նախարարության, կօգնի իր քաղաքացուն դուրս գալու ստեղծված այս ծանր ֆինանսական և հոգեբանական վիճակից, կկնքեն հետս հաշտության պայմանագիր և կտրամադրեն 24 ամսյա գրաֆիկ-ժամանակացույց գոյացած բոլոր պարտքերս մարելու համար:
Եթե խնդրանքս մերժվի, չգիտեմ ինչ պետք է անեմ` գուցե ուղղակի հացադուլ սկսեմ անել էկոնոմիկայի նախարարության շենքի առջև կամ մեկ այլ ծայրահեղ քայլի գնամ, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեմ խնդրիս լուծման վրա:
«ՍԱՄԻՆԵ»ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Պետրոսյան
Կոնտակտային համար՝ 093085093