Վիրավորում ստացած 10 զինծառայող բուժում է ստանում Երևանում․ ՊՆ-ն՝ վիրավորների առողջական վիճակի մասին
Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«10 վիրավոր զինծառայող բուժում են ստանում Երևանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, նրա առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթև, նրանք ապաքինման փուլում են»,-հայտնել են ՊՆ-ից։