Թշնամին ԱԹՍ-ով զորամասի է հարվածել. 24News
Արցախի պաշտպանության բանակի ուժերի և Ադրբեջանի ԶՈՒ միջեւ բախումները տեղի են ունեցել Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում՝ չեզոք գոտում, Շուշիի վերին ենթաշրջանում՝ Բերդաձորի ենթաշրջանում, Եղցահող գյուղի մերձակա տարածքում, Մարտակերտի շրջանի Սարսանգի ջրամբարի մոտակայքում։ Այս մասին հայտնում է 24News-ը` հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրն ասաց, որ ադրբեջանական ԶՈՒ-ն անօդաչու թռչող սարքերով հարվածել է զորամասին, 7 վիրավորները հարձակման ենթարկված զորամասից են։
Ըստ աղբյուրի՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ռուս խաղաղապահների և ադրբեջանական ուժերի միջեւ բանակցություններ են ընթանում։