Կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը
Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ և Հայաստանի ներդրումային խորհրդրի համակարգմամբ օգոստոսի 2-ին կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՓՄՁ արտադրողականության բարձրացմանն ուղղված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ Կառավարության՝ Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին որոշման մեջ: