Մարմարաշենում 36-ամյա վարորդը Citroen-ով կոտրել է էլեկտրասյունը․ մի քանի փողոց հոսանքազրկվել է
Արարատի մարզում, այսօր՝ օգոսոտսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Մհեր Կարապետյանը իր վարած Citroen մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե և փայտե էլեկտասյանը, կոտրել այն և հայտնվել բնակչի տան հողամասում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Վթարի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։