ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՊՆ-ն նման ևս մեկ հայտարարություն էր տարածել։