Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-31-ի, օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Երևանում հուլիսի 29-31-ը, օգոստոսի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: