Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունն արգելել է ռուսական «Руки вверх» խմբի մուտքը երկիր
Էստոնիայի իշխանությունները հինգ տարով արգելել են «Руки вверх» խմբի անդամների մուտքը երկիր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում լիովին անընդունելի են եւ վտանգ են ներկայացնում Էստոնիայի եւ Եվրոպայի անվտանգության համար։ Նա հավելել է, որ խմբի անդամների մուտքը երկիր արգելելը ճիշտ որոշում է։
«Ներքին գործերի նախարարության որոշումը՝ հինգ տարով մերժել «Руки Вверх» խմբի անդամների մուտքն Էստոնիա միակ ճիշտ որոշումն է»,- ասել է Ռեյնսալուն՝ ընդգծելով, որ Էստոնիան անշեղորեն աջակցում է Ուկրաինային։