Կայացել է «Ֆրանչայզինգի զարգացման խորհրդատվություն Հայաստանում» միջոցառումը
Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հուլիսի 26-ին մասնակցել է «Ֆրանչայզինգի զարգացման խորհրդատվություն Հայաստանում» միջոցառմանը, որն իրականացվել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ֆինանսավորմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքներով։
Ողջունելով մասնակիցներին և ընդգծելով միջոցառման կարևորությունը՝ Ռաֆայել Գևորգյանը վստահություն է հայտնել, որ ֆրանչայզինգի ոլորտի զարգացումը Հայաստանում կարող է նպաստել նաև ներդրումների ավելացմանն ու մրցակցության զարգացմանը։
Միջոցառման ընթացքում միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են ֆրանչայզինգի պատմությունը, հիմնական տարրերը, տեսակներն ու այս ոլորտում ներդրումների առանձնահատկությունները։