Հատուկջոկատայիններն առգրավեցին «Սեքյուրիթի դրիմի» համակարգիչները
ԻրավունքNews.am-ը գրել է․
Քիչ առաջ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից դուրս բերեցին համակարգիչները և տարան իրենց հետ:
Նշենք, որ ժամեր առաջ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները ժամանել էին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերություն և այնտեղ ինչ-որ գործողություններ էին իրականացնում:
Դիմակավորված աշխատակիցները թույլ չէին տալիս, որ լրագրողները մոտենան ընկերության գրասենյակին: