Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա...

Ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունը մեքենաներ ձեռք բերում Քոչարյանական «Տոյոտայց»․ «Հրապարակ».

Նիկոլ Փաշինյանը երեկ, չուզենալով, մի կերպ խոստովանեց, որ պետք է բյուջեից գումար հատկացնեն եւ պարեկային ոստիկանության համար մեկ անձից գնում կատարելով՝ ավտոմեքենաներ ձեռք բերեն «Տոյոտա Երեւան» ընկերությունից։ Այդ ընկերությունը, հիշեցնենք, պատկանում է Քոչարյաններին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն։ «Տոյոտա Երեւան» ընկերության բաժնետոմսերի 60 %-ը պատկանում է «Հ2» հեռուստաընկերության համասեփականատեր Սամվել Մայրապետյանին, 30 %-ը՝ Սեդրակ Քոչարյանին, 10%-ը՝ ընկերության գործադիր տնօրեն Վահե Գզրարյանին։ Ու քանի որ կառավարությունը, չնայած գործադրած ջանքերին, որ ազատվի «Տոյոտայի»՝ նախկիններից եկած «մենաշնորհից», ի վերջո եկավ այն եզրահանգման, որ իրենց անհրաժեշտ մեքենաները «Տոյոտա Երեւան» ընկերությունը կարող է մատակարարել։ 

Դրա համար երեկ կառավարության նիստում ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցեց նախագիծ, որով Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում 2023 թ․ հունվարից նոր պարեկային ծառայության համար ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով կառավարությունը 3,1 մլրդ դրամ կհատկացնի «Տոյոտա Երեւան» ընկերությանը։ Նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի ոճով կարող ենք այսպես ձեւակերպել․ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 3.1 մլրդ կհատկացնի իր թշնամի Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող ընկերությանը»։

Նախագծում նշված է, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 միավոր՝ մեխանիկական, եւ 130 միավոր՝ ավտոմատ տուփով մեքենա, որն արտաճանապարհային մոդել է։ Մեխանիկական փոխանցումատուփով մոդելը կարժենա 15 մլն 900 հազար դրամ, ավտոմատ փոխանցումատուփովը՝ 18 մլն 400 հազար դրամ։ Այս գնման պատճառն այն է, որ հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցչի հարցում են արել եւ պարզել, որ հայտարարված տեխնիկական բնութագրերով, քանակով՝ 175 միավոր, եւ մինչեւ նոյեմբերի 15-ը ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել միայն «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ն՝ հնարավոր սեղմ ժամկետում գումարն ամբողջությամբ կանխավճարային եղանակով հատկացնելու դեպքում, իսկ մյուսները հրաժարվել են: Ու քանի որ Քոչարյանի ավտոսրահից առանց մրցույթի գնվող մեքենաների թեման կարող էր շահարկումների տեղիք տալ, Փաշինյանը երեկ հայտարարեց, որ իրենք կարող էին այս նախագիծն անցկացնել չզեկուցվող հարցերի ցանկում, բայց որոշեցին զեկուցել եւ բաց, թափանցիկ խոսել, թե ինչու են որոշել այս գնումը կատարել։ Ու սկսեց արդարանալ, երկար-բարակ խոսել մեքենաներից, մեքենաների տեխնիկական հնարավորություններից, որից ինքը, դատելով խոսքից, գաղափար չունի, բայց անկաշկանդ փիլիսոփայում է, անգամ մեքենաների գույնից ու «դինամիկներից» է խոսում՝ հընթացս տափակ հումորներ անելով եւ «դեղին ժիգուլու» մակարդակի օրինակներ բերելով, թե ավտոբուսը գնում է՝ առանց դռների եւ կանգառներում չկանգնելով։ 

«Երբ որ Շիրակի եւ Լոռու մարզերում տեղի ունեցավ գործընթացը, տեղյակ եք, որ մեծ խմբաքանակ ավտոմեքենաների գնումներ տեղի ունեցան, դրանից հետո որոշակի հրապարակումներ եղան` ընդհուպ նրանից, թե այդ մեքենաների մեջ վեց.... ըըըը... բարձրախո՞ս, բարձրախոս` չէ, դինամիկ ո՞նց ա հայերեն.... թե ինչի ենք փող ծախսել վեց դինամիկով մեքենա գնելու, եթե կարող էինք.... Ինչների՞ն ա պետք, որ ոստիկանական մեքենայում վեց դինամիկ լինի, կարող էր երկուսը լիներ, չորսը, մեկը, կամ կարո՞ղ էր լինել, թե՞ չլինել, կարելի՞ էր, արդյոք, մեքենան գնել ավելի էժան, եւ էդպես շարունակ»։

Բայց ամենահետաքրքիրը քոչարյանական ընկերությանը պետբյուջեից 3.1 մլրդ փոխանցելու արդարացումներն էին, երբ Փաշինյանը ստիպված խոստովանում էր, որ այլ տարբերակ չունեին։ Հիշեցնենք․ պարեկային ծառայության համար այս կառավարությունը նախկինում մրցութային պայմանների բազմաթիվ խախտումներով ձեռք էր բերել չեխական արտադրության Skoda Octavia մակնիշի մեքենաներ, որոնք իրենց չարդարացրին՝ հաճախակի խափանվում էին ու շարքից դուրս գալիս։ «Խնդիրը հետեւյալն է․ մեքենաների առաջարկի հետ կապված խնդիր ունենք։ Այսինքն՝ մյուս ընկերություններն ընդհանրապես մեզ անհրաժեշտ ժամկետներում արձանագրում են, որ իրենք չեն կարող մատակարարել մեքենաներ։ Հիմա մենք էս պարագայում ունենք խնդիր՝ մեքենա կարող է բերել էլի մի ընկերություն՝ «Տոյոտա Երեւան» ընկերությունը, բայց էս պարագայում էլ չի կարող բերել էն մեքենաներից, որոնք մենք ձեռք ենք բերել Շիրակի եւ Լոռու մարզում»,- ասաց Փաշինյանը։

Իսկ Շիրակի եւ Լոռու մարզերի համար, հիշեցնենք, Toyota մակնիշի երկու մոդելի մեքենաներ են ձեռք բերել՝ Camry եւ RAV4: Հիմա մյուս մարզերի համար ձեռք են բերելու դասով ավելի բարձր մոդել՝ Toyota Furtuner, որն արդեն լիարժեք արտաճանապարհային մոդել է՝ բարձր լուսածերպով։ 
Մենք պարզեցինք, որ ստիպված են «ընտրել» Toyota Furtuner մոդելը, քանի որ ընտրության հնարավորություն առանձնապես չեն ունեցել։ Բանն այն է, որ քովիդի եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ավտոաշխարհում այսօր լուրջ ճգնաժամ է առաջացել։ Մի կողմից՝ եվրոպական, ամերիկյան ու ասիական ավտոընկերությունները սանկցիաներ են կիրառել Ռուսաստանի ու ռուսական շուկայի նկատմամբ՝ հրաժարվելով մեքենա մատակարարել Ռուսաստան եւ ԵԱՏՄ երկրներ, մյուս կողմից՝ ՌԴ-ն է պատասխան սանկցիաներ կիրառել այդ ավտոարտադրողների նկատմամբ։ Արդյունքում, ճապոնական Toyota-ն, օրինակ, որի արտադրության մեջ ՌԴ-ից ներկրվող մետաղի քանակը մոտ 30 տոկոս է, զրկվել է ռուսական մետաղից՝ ըստ այդմ էապես կրճատելով մեքենաների արտադրությունը։ Նույնը, մի բան էլ ավելի վատ վիճակ է եվրոպական ավտոարտադրողների մոտ։ Ու քանի որ համաշխարհային ավտոմոբիլային բրենդների հայաստանյան ներկայացուցչությունները հիմնականում համարվում են ռուսական ներկայացուցչության ֆիլիալը եւ մեքենաների խմբաքանակը ստանում են ՌԴ-ին հատկացվող քանակից, հիմա կանգնել են փաստի առջեւ։

Բայց «Տոյոտա Երեւան» ընկերությունը, լինելով ամենահզորը հայաստանյան ավտոշուկայում, կարողացել է անձնական կապերի, այդ թվում՝ ճապոնական Toyota ընկերության ղեկավարության հետ անձնական հարաբերությունների շնորհիվ շրջանցել ռուսական սանկցիաները եւ ստանալ Toyota-ի որոշ մոդելների խմբաքանակ, այս դեպքում՝ Toyota Fortuner մոդելի, որոնք ավելի վաղ արտադրության էին՝ 2022 թ․ հունվար-փետրվար ամիսների, եւ կանգնած էին նավահանգիստներում։ Պատերազմն ու դրանից բխող սանկցիաների կիրառումն սկսվելուն պես՝ այդ մեքենաներն այլեւս չեն ուղարկվել ԵԱՏՄ անդամ երկրներ։ Բանակցությունների արդյունքում հաջողվել է այդ մոդելներն ուղարկել Հայաստան։ Որոշ ժամանակ անց դրանք կլինեն Երեւանում։ Ընդ որում, «Տոյոտա Երեւանը» կառավարությանն այս Toyota Fortuner մոդելները վաճառելու է շուկայականից էականորեն ցածր գնով՝ 15-18 մլն դրամով, մինչդեռ «Տոյոտա Երեւանի» պաշտոնական կայքում գինը նշված է 31-38 մլն դրամ։

դիտվել է 917 անգամ
Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan