Սյունիքի մարզում կրկին աննախադեպ շարժ է․ «Հրապարակ»
![](/timthumb.php?src=disc/21-07-22/5453e9474cd8903486b7d94f22080478.jpg&w=450)
«Հրապարակ» թերթը գրել է․
«Սյունիքի մարզում կրկին աննախադեպ շարժ է։ Պարբերաբար մարզ են այցելում եվրոպացի պաշտոնյաներ, դիվանագետներ։ Նախօրեին մարզ է այցելել ոստիկանապետ Վահե Ղազարյանը, երեկ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ Տեղեկացանք, որ ոստիկանապետի այցի ընթացքում քննարկվել է Սյունիքում պարեկների գործունեության նպատակահարմարությունը, չի բացառվում, որ նախատեսվածից շուտ պարեկներին գործուղեն Սյունիք։
Հիշեցնենք, որ ներկայումս Գյումրիում եւ Լոռիում են պարեկների ծառայությունը ներդրել, ընթացքի մեջ է Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում ներդրումը, մյուս մարզերում նախատեսվում է եկող տարի, սակայն չեն բացառում, որ Սյունիքում արագացնեն։ ԱՄՆ իշխանությունները եւ սորոսականները շատ են կարեւորում պարեկների ներդրումն ու ՆԳ նախարարության ստեղծումը։ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկու անգամ արդեն խորհրդակցություն է հրավիրել այս հարցով, որտեղ ուժային կառույցների հետ նույն սեղանի շուրջ մշտապես հայտնվում են Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը»։