Ճապոնիան գնել է բնական գազի՝ պատմության մեջ ամենաթանկ խմբաքանակը
Ճապոնիան գնել է բնական գազի՝ պատմության մեջ ամենաթանկ խմբաքանակը, քանի որ աճող համաշխարհային էներգետիկ ճգնաժամը էլեկտրաէներգիայի անջատումների նոր ռիսկեր է ստեղծում եւ ուժեղացնում է մրցակցությունը վառելիքի ներկրման համար:
Nippon Steel ընկերությունը հեղուկ բնական գազի (ՀԲԳ) խմբաքանակ է գնել՝ սեպտեմբերին առաքելու համար՝ 40 դոլար մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի համար, հայտնել են թրեյդերները: Նրանց խոսքով՝ այս բեռն ամենաթանկն է Ճապոնիայի պատմության մեջ։
Bloomberg-ի համաձայն՝ մատակարարումը հավանաբար ավելի քան 135 միլիոն դոլար կարժենա, եւ դա ցույց է տալիս, թե ինչ գին է ստիպված վճարել Ճապոնիան, քանի որ պայքարում է էլեկտրաէներգիայի անջատումների եւ մեծ պահանջարկի դեմ:
Այս տարի Տոկիոյում էլեկտրաէներգիայի 2 խոշոր անջատում է տեղի ունեցել, այդ թվում՝ անցյալ ամիս ուժգին շոգի ժամանակ։