«Հանրապետություն»-ը փաթեթ կներկայացնի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին
Հուլիսի 17-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում քննարկվեց և հավանություն տրվեց քաղխորհրդի անդամ Մասիս Մելքոնյանի ներկայացրած՝ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկների ծավալուն փաթեթին, որ վերաբերում է կառավարման խորհրդարանական մոդելից նախագահականին անցմանը:
Քաղխորհրդի որոշմամբ՝ փաթեթը կներկայացվի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի քննարկմանը:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ