Այսօր առավոտյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր առավոտյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 06:13-ին գրանցվել է 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քվեմո Քարթլիի շրջանում՝ Սամեբա գյուղից ոչ հեռու, որը վերջին մեկ տարում առանձնանում է սեյսմիկ ակտիվությամբ: